երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մասնակցել է թիմակառուցման վերաբերյալ աշխատաժողովի

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մասնակցել է թիմակառուցման վերաբերյալ աշխատաժողովի

Փետրվարի 24-25-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մասնակցել է թիմակառուցման վերաբերյալ (team building) աշխատաժողովին, որի նպատակն էր բարձրացնել աշխատակիցների համախմբվածությունը և արդյունավետությունը՝ համատեղ առաջադրանքներ կատարելով:

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ կազմակերպվել են թիմային աշխատանքներ՝ ուղղված անձնային որակների բացահայտմանը, թիմային աշխատանքի հմտությունների և աշխատակիցների միջև արդյունավետ փոխգործակցության զարգացմանը։

Միջոցառման շրջանակներում քննարկվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքներին, «2023 թվականին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդմանն առնչվող հարցեր:

Աշխատաժողովը կազմակերպվել է Եվրոպական Միության ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի կառույցների կողմից իրականացվող «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված նման միջոցառումները կրում են շարունակական բնույթ։

  • Կիսվել: