երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մանդատ ստացա, բայց քրգործը չի փակվել, շարունակվում են հարցաքննություններ և առերեսումներ․ Լևոն Քոչարյան

Մանդատ ստացա, բայց քրգործը չի փակվել, շարունակվում են հարցաքննություններ և առերեսումներ․ Լևոն Քոչարյան

Պատգամավորական մանդատ ստացա, բայց քրգործը չի փակվել, շարունակվում է, հարցաքննություններ, առերեսումներ և այլն, ինչքան էլ աբսուրդային է, բայց ամեն դեպքում շարունակվում է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

«Երեկ ինձ և Ասատուրով Սերգեյին կանչեցին, գործի ավարտ հայտարարեցին, Ասատուրով Սերգեյին, ով իմ ընկերն է, շատ անհասականալի ձևով, նույնպես մեղադրանք առաջադրեցին նույն հոդվածով։ Որոշ մասով մեղադրանքի նկարագրության փոփոխություն եղավ, նորից հարցաքննություն անցկացրին, գործը փակեցին և ուղարկեցին դատարան»,- ասաց նա։

Քոչարյանը նշեց, որ մի քանի օր անց, երբ գործը գնա դատարան և կաշկանդված չեն լինի նախաքննական գաղտնիքով, կմանրամասնեն ինչ փոփոխության մասին է խոսքը։

Ինձ առաջադրված մեղադրանքը կայանում է նրանում, որ մի քանի ոստիկան կեղծ ցուցմունք են տվել, որը ոչ տեսանյութերով, ոչ այլ ցուցմունքներով, ոչ էլ դատաքննական փորձաքննություններով չի հաստատվել։ Ասել են՝ իբր ես իրենց հարվածել եմ։ Կա մի քանի ձայնագրություն, որտեղ իրենց ասածները չեն հաստատվում»,- նշեց պատգամավորը։

Լևոն Քոչարյանի խոսքով վերջին շրջանում ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ հիմնականում կիրառվում է կալանքը որպես խափանման միջոց կիրառելը, ինչը, ըստ նրա, անհասկանալի է։

«Եթե իշխանության ներկայացուցիչները, այն դեպքերով, երբ իրենք էլ համոզված էին, որ ապօրինի բան է կատարվում, դիրքորոշում արտահայտեին, որ դա սխալ է, կարող է իրենց հետ էլ նույնը չլիներ»,- ասաց Քոչարյանը։

 

  • Կիսվել: