կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Հոկտեմբերի 27»-ի իրական մեղավորները նստած են, բայց ոչ բոլորը. Գագիկ Ջհանգիրյան

«Հոկտեմբերի 27»-ի իրական մեղավորները նստած են, բայց ոչ բոլորը. Գագիկ Ջհանգիրյան

«Հոկտեմբերի 27»-ի իրական մեղավորները նստած են, բայց ոչ բոլորը, հիմա նախաքննությունը վերսկսվել է, եկեք համբերենք։ Այս մասին այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց գլխավոր դատախազի նախկին տեղակալ, ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք «հոկտեմբերի 27-ի» իրական մեղավորները պատժվա՞ծ են:

«Հիմա, կարծում եմ, մեր բոլոր պետական, օպերատիվ, հետախուզական, քննչական, դատախազական մարմինները շահագրգիռ են այդ հանցագործությունը մինչև վերջ բացահայտելու համար։ Հուսանք, ամեն ինչ կպարզվի»,-ասաց նա:

Հարցին՝ իրեն հրավիրե՞լ են այդ գործով որպես վկա, կամ մասնակցե՞լ է որեւէ քննչական գործողության, նա արձագանքեց. «Ես իրավունք չունեի որեւէ քննչական գործողության մասնակցելու: Դատախազը քրեական դատավարության օրենսգրքով, որը ժամանակին հսկողություն է իրականացրել այդ գործի նախաքննության նկատմամբ,. իրավունք չունի որպես վկա հարցաքննվի: Ես իրավունք չունեմ որպես վկա հարցաքննվեմ»:

  • Կիսվել: