կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հետախուզվողները ներկայացան բացատրական աշխատանքի արդյունքում

Հետախուզվողները ներկայացան բացատրական աշխատանքի արդյունքում

ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների ու վետերանների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 26-ին բաժին է ներկայացել 21-ամյա Էրիկ Վ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի (Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) մեղադրանքով:

Առանց խափանման միջոցի:

Նա ներկայացվել է նախաքննական մարմին:

ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 26-ին բաժին է ներկայացել 30-ամյա Գրիգոր Հ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:

Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:

  • Կիսվել: