կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանում Բելառուսի ուժայինների հարցապնդմամբ ձերբակալված քաղաքացին քաղաքական ապաստան է խնդրել

Հայաստանում Բելառուսի ուժայինների հարցապնդմամբ ձերբակալված քաղաքացին քաղաքական ապաստան է խնդրել

Բելառուսի գլխավոր դատախազության հարցապնդմամբ Հայաստանում ձերբակալված Յարոսլավ  Նովիկովը պաշտոնական Երեւանից քաղաքական ապաստան է խնդրել, տեղեկացրել է «Ազատություն» ռադիոյի բելառուսական ծառայությունը՝ հղում կատարելով տղամարդու փաստաբանին։

Նովիկովը, ինչպես նշել է նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը, ապաստան է խնդրել, քանի որ վախենում է քրեական հետապնդումից, եթե նրան արտահանձնեն Բելառուսին։

Փաստաբանն ավելացրել է, որ իր պաշտպանյալը կատարել է ՀՀ օրենսդրության բոլոր ընթացակարգային պահանջները քաղաքական ապաստանի մասին միջնորդության վերաբերյալ։

Բելառուսի քաղաքացու պաշտպանությունը բողոքարկելու է հայկական դատարանի որոշումը, որի համաձայն՝ Նովիկովին ձերբակալել են 40 օրով՝ հետո Բելառուսին հանձնելու համար։

Նովիկովին բռնել են փետրվարի 2-ին հայ-վրացական սահմանը հատելիս։ 2023թ. ամռանը Բելառուսում տղամարդու դեմ գործ են հարուցել բանակում ծառայությունից խուսափելու համար (ԲՀ Քր.օր, 435 հոդված, 1-ին մաս)։ Անցած տարվա սեպտեմբերին նրա հանդեպ միջպետական հետախուզում է հայտարարվել։

Բելառուսցին ծրագրում էր Վրաստանից անցնել Բուլղարիա, բայց վիզա չի ստացել։ Նրան խորհուրդ են տվել վիզա ստանալ հայրենիքում, բայց Նովիկովը չի գնացել այնտեղ՝ ձերբակալվելու վտանգի պատճառով։ Դրա փոխարեն նա գնացել է հարեւան Հայաստան, որպեսզի այստեղ վիզա ստանա, որտեղ էլ բռնվել է։

2022-2023թթ. ՀՀ իշխանությունները ձերբակալել են մի քանի բելառուսցիների։ Բոլոր ձերբակալությունները, ինչպես նշել է «Ազատություն» ռադիոն, տեղի են ունեցել հայ-վրացական սահմանին, երբ բելառուսցիները փորձել են «զրոյացնել» Վրաստանում գտնվելու ժամկետը՝ ժամանակավորապես Հայաստան մտնելով։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: