երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դավիթ Բաղդասարյանը նշանակվել է ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի պետ

Դավիթ Բաղդասարյանը նշանակվել է ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի պետ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Դավիթ Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի պետ

Դավիթ Սամվելի Բաղդասարյանի

կենսագրությունը

Ծնվել է 1993 թվականի հոկտեմբերի 14-ին, Ուկրաինայի Հանրապետությունում:

2013թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

2013-2015թթ. – ծառայել է ՈՒՀ զինված ուժերում:

Աշխատանքային գործունեություն

2016-2018թթ. աշխատել է «Դավմակ» ՍՊԸ-ում որպես իրավաբան

2019-2020թթ.- Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազ

2020-2021թթ.-Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների  դատախազության դատախազ

2021-2022թթ.- Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների  դատախազության ավագ դատախազ

2022-2024թթ.-Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար  խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

  • Կիսվել: