երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Չնայած դատական իշխանության վրա ձեր անարդար, ոչ կոռեկտ հարձակումներին` դուք շարունակելու եք հաղթել դատարաններում, եթե օրենքով ճիշտ եք․  ԲԴԽ նախագահ

Չնայած դատական իշխանության վրա ձեր անարդար, ոչ կոռեկտ հարձակումներին` դուք շարունակելու եք հաղթել դատարաններում, եթե օրենքով ճիշտ եք․ ԲԴԽ նախագահ

ԲԽԴ նախագահ Կարեն Անդրեասյանը շարունակում է իր՝ «Մի լավ բան» շարքը․

«Հայաստանում դատական հաղթանակներ սկսել են շատ հաճախ տոնել նաև այն փաստաբանները, քաղաքական գործիչները, լրատվամիջոցները, ովքեր անխնա քննադատում են դատական և այլ իշխանություններին: Հատկապես վերջին ամիսներին բազմիցս լսած կլինեք, որ հերթական «վերջին անկախ դատավորը», չենթարկվելով իմ ճնշումներին, մի լավ որոշում է կայացրել:

Չնայած դատական իշխանության վրա ձեր անարդար, ոչ կոռեկտ, իսկ երբեմն հանցավոր հարձակումներին` դուք շարունակելու եք հաղթել դատարաններում, եթե օրենքով ճիշտ եք: Երբ սխալ եք, պարտվելու եք` ի հեճուկս ձեր բոլոր շանտաժների: Երբ սխալ է դատավորը, բողոքարկելու եք, և ուղղվելու է այդ սխալը, կամ դատավորի գործը հասնելու է ԲԴԽ:

Շարունակեք քննադատել և օգտվել դատական համակարգի ակնհայտորեն բարելավվող ծառայություններից»,- գրել է Անդրեասյանը:

  • Կիսվել: