շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ապօրինի ծառահատում կատարած երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին

Ապօրինի ծառահատում կատարած երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին

ՆԳՆ ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, մարտի 21-ի ժամը 12.20-ի սահմաններում Վազաշեն բնակավայրում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, կանգնեցրել են «ԳԱԶ 66-01» մակնիշի մեքենան:

Ոստիկանությունից հայտնում են, որ մեքենան բեռնված էր մոտ 6 խմ փայտանյութով, որի վերաբերյալ վազաշենցի 24-ամյա վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Նա հայտնել է, որ Վազաշեն բնակավայրի հարակից անտառից ապօրինի հատել է ծառեր:

Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

24-ամյա երիտասարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Տավուշի մարզային քննչական վարչություն:

  • Կիսվել: