երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ալեքսանդր Լապշինը ներկա է գտնվել Նարեկ Մալյանի դատին

Ալեքսանդր Լապշինը ներկա է գտնվել Նարեկ Մալյանի դատին

Նարեկ Մալյանը դատվում է ֆեյսբուքյան հրապարակման պատճառով․ նա արդեն վեց ամիս է՝ բանտում է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ռուս հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը:

Նա, մասնավորապես, նշել է. «Կյանքումս առաջին անգամ դատարան եմ այցելել ոչ որպես մեղադրյալ (Ադրբեջանում՝ Արցախ այցելելու համար) և ոչ որպես մեղադրող (Ստրասբուրգի Եվրոպական դատարանն ընդդեմ Ադրբեջանի՝ ապօրինի ձերբակալության, խոշտանգումների և սպանության փորձի համար), այլ որպես այցելու։

Հայաստանի դատարանները բաց են, դատարանի թույլտվությամբ կարող եք ներկա գտնվել ցանկացած դատական նիստի և լուսանկարել այնտեղ։

Այս դեպքում գործը շատ հնչեղ է՝ հասարակական գործիչ Նարեկ Մալյանը դատվում է ֆեյսբուքյան հրապարակման պատճառով։ Նա արդեն վեց ամիս է՝ բանտում է։

Լավն այն է, որ, Ադրբեջանում իմ փորձի համեմատ, մեղադրյալին ձեռնաշղթաներով վանդակում չեն պահում, դատարանի դահլիճում դիմակավորված ավտոմատներով ապուշ ծաղրածու չկա:

Վատը մնացած ամեն ինչն է»:

  • Կիսվել: