երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Աղբատար մեքենայի վարորդը փորձել է կասկածելի զանգվածներ և արգելված իրեր փոխանցել «Սևան» ՔԿՀ-ի դատապարտյալներին

Աղբատար մեքենայի վարորդը փորձել է կասկածելի զանգվածներ և արգելված իրեր փոխանցել «Սևան» ՔԿՀ-ի դատապարտյալներին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ձեռք բերել հիմնարկում պատիժ կրող դատապարտյալներին թմրամիջոցների և արգելված իրերի հնարավոր փոխանցման մասին։

Ինչպես տեղեկացնում են Քրեակատարողական ծառայությունից, օպերատիվ տեղեկությունների իրացմամբ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։45-ի սահմաններում, համապատասխան վայրում դարանակալած ծառայողները նկատել են, որ աղբահեռացման նպատակով հիմնարկ մուտք գործած աղբատար մեքենայի վարորդ Ա․Պ․-ն մոտեցել է մասնաշենքերից մեկի մոտ տեղադրված մետաղյա աղբամաններին և ձեռքին առկա պոլիէթիլենային տոպրակը թաքցրել դրանցից մեկի մոտ։

Ծառայողներն անմիջապես առգրավել են տոպրակը։ Զննությամբ պարզվել է, որ տոպրակում առկա են եղել երկու առանձնացված փաթեթներ, որոնցից մեկում հայտնաբերվել են էլեկտրական ծխամորճ, 3 բջջային հեռախոս, ականջակալներ, լիցքավորման սարքեր և բջջային հեռախոսի այլ պարագաներ։

Երկրորդ փաթեթում առկա են եղել ընդհանուր 34,2 գրամ քաշով դեղնականաչավուն, չոր զանգվածներ, ինչպես նաև ապակյա սրվակ՝ դեղնավուն հեղուկ զանգվածով։

Ա․Պ․-ն հայտարարել է, որ նշված տոպրակը գումարի դիմաց համաձայնել է թողնել հիմնարկի բնակելու գոտում։ Վերջինս ձերբակալվել է «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից և հայտնաբերվածների հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն:

Возможно, это изображение текст

Нет описания фото.

 

  • Կիսվել: