երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վրաստանի վարչապետը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ

Վրաստանի վարչապետը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ

Վրաստանի վարչապետը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ, տեղեկացնում է Sputnik Грузия-ն։

Նշվում է, որ վարչապետ Իրակլի Կոբախիձեն Աշոտ Սմբատյանի և Ֆաիգ Գուլիևի հետ քննարկել է տարածաշրջանում առկա իրավիճակը՝ ընդգծելով խաղաղության և կայունության կարևորությունը։

՛՛Վրաստանի վարչապետը նրանց հետ խոսել է նաև ռազմավարական գործընկերության, երկրների միջև սերտ բարեկամական հարաբերությունների և տարբեր ոլորտներում համագործակցության հետագա խորացման կարևորության մասին՛՛,-հայտնում է աղբյուրը:

Իր հերթին jnews.ge-ն, հղում անելով Վրաստանում Հայաստանի դեսպանությանը, հայտնել է, որ մարտի 11-ին Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագրին և դրա շրջանակներում տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանը վերաբերող հարցերի։

  • Կիսվել: