երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ուկրաինան Ադրբեջանին զենք է մատակարարել Հայաստանի հետ պատերազմի ժամանակ․ Յունուսով

Ուկրաինան Ադրբեջանին զենք է մատակարարել Հայաստանի հետ պատերազմի ժամանակ․ Յունուսով

Ադրբեջանցիները ուկրաինական կողմից կռվում են Ռուսաստանի դեմ, այդ թվում՝ վրացական լեգեոնի մաս կազմող Ադրբեջանի քաղաքացիներ։ Այս մասին «Հարավային Կովկաս. միտումներ և հեռանկարներ ուկրաինական պատերազմի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ ասել է Ադրբեջանի Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտաբանության և միգրացիայի բաժնի ղեկավար, պատմաբան Արիֆ Յունուսովը։

«Ադրբեջանը, համաձայնեցնելով Թուրքիայի և Մոլդովայի հետ, Կիևին մատակարարել է նաև Բայրաքթարներ և այլ զինատեսակներ։ Մինչ այժմ ուկրաինական կողմում մարտերում 150 ադրբեջանցի է զոհվել, եւս 70-ը անհայտ կորած են համարվում»,- ասաց նա։

Նրա խոսքով, Ադրբեջանը աջակցում է Ուկրաինային, որը Բաքվին զենք է մատակարարել հայկական կողմի հետ պատերազմի ժամանակ։

«Այս ամենի հետ կապված Ադրբեջանում լուրջ հակառուսական տրամադրություններ են տիրում։ Ադրբեջանն իր հերթին աջակցել է Կիևին ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ»,- ընդգծել է Յունուսովը։

Ըստ news.am-ի:

  • Կիսվել: