երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Թուրքիան խստորեն դատապարտել Է Բրյուսելում կայանալիք ԱՄՆ-ԵՄ-Հայաստան հանդիպումը

Թուրքիան խստորեն դատապարտել Է Բրյուսելում կայանալիք ԱՄՆ-ԵՄ-Հայաստան հանդիպումը

Թուրքիան խստորեն դատապարտում է ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպումը: Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ, տեղեկացնում է Report-ը:

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ այսօր տարածաշրջանը շատ մոտ է նրան, որ ՛՛Ադրբեջանի ու Հայաստանի միջև կայուն խաղաղության պատմական հնարավորությունը՛՛ հաջողությամբ պսակվի։

՛՛Այս առումով առավել քան երբևէ կարևոր է, որպեսզի երրորդ երկրները, մասնավորապես՝ ոչ տարածաշրջանային երկրները, այս գործընթացին մոտենան արդար և անաչառ, խուսափեն ցանկացած գործողությունից, որը կարող է խոչընդոտել առաջընթացի ձեռքբերմանը՛՛,-ասված է հայտարարության մեջ:

ԱԳՆ-ում ընդգծել են, որ ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված եռակողմ հանդիպումը ՛՛հակասում է չեզոքության սկզբունքին՛՛, որը պետք է հիմք ընդունվի տարածաշրջանային վեճերի կարգավորման համար:

՛՛Ադրբեջանի դիրքորոշումն անտեսող այս նախաձեռնությունը միայն հիմք կստեղծի Հարավային Կովկասում նոր աշխարհաքաղաքական տարաձայնությունների համար: Անկարան կրկին կոչ է անում երրորդ երկրներին հետագա գործողությունների ժամանակ հաշվի առնել տարածաշրջանի առանձնահատկությունները եւ հավասար դիրքորոշում որդեգրել կողմերի նկատմամբ՛՛,-հավելել է Թուրքիայի ԱԳՆ-ն:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: