երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Անթալիայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ընթացքում քննարկել է իրավիճակը Կովկասում, Սև ծովի տարածաշրջանում և Սիրիայում: Նախարարների հանդիպումը տեղի է ունեցել ուրբաթ օրը Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում:

«Օրակարգում շատ հարցեր կան, բացի երկկողմ համագործակցությունից, քննարկել ենք նաև տարածաշրջանային խնդիրներ։ Մենք հնարավորություն ունեցանք քննարկելու Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, քննարկեցինք նաև տարբեր խողովակներով ընթացող գործընթացները՝ կապված Սև ծովում անվտանգության հարցերի հետ։

Սիրիայի հարցով նույնպես անհրաժեշտ է քննարկել մի շարք հարցեր, դրա համար ավելի շատ ժամանակ է պետք, բայց մեզ հաջողվել է քննարկել այդ թեման։ Մենք պայմանավորվել ենք ավելի շատ ժամանակ հատկացնել այդ թեմային», - ասել է Ֆիդանը Անթալիայում կայացած դիվանագիտական համաժողովի ավարտին նվիրված մամուլի ասուլիսում:

  • Կիսվել: