հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Քայլեր են ձեռնարկվում 2023 թվականի սկզբին ներդնելու կենսաչափական տվյալներ պարունակող լիովին նոր համակարգը․ փոխոստիկանապետ

Քայլեր են ձեռնարկվում 2023 թվականի սկզբին ներդնելու կենսաչափական տվյալներ պարունակող լիովին նոր համակարգը․ փոխոստիկանապետ

Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն այսօր Ազգային ժողովում անդրադարձավ անձնագրերի վավերականության ժամկետի փոփոխության վերաբերյալ նախագծին։ Ըստ փոփոխությունների՝ անձնագրերի վավերականության ժամկետ է սահմանվելու 2 տարին։

«Խոսքը վերաբերում է բացառապես հին նմուշի անձնագրերին։ Ի դեպ, սա ընդամենը նախագիծ է, որը դրվել է հանրային քննարկման։ Ոստիկանության կողմից ներկայումս ակտիվ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի կարողանանք 2022-ի ավարտին կամ 2023 թվականի սկզբին ներդնել կենսաչափական տվյալներ պարունակող լիովին նոր համակարգ, ինչը մեզ հնարավորություն կընձեռնի անցում կատարել կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի տրամադրմանը։ Այդպիսով, մենք փորձ ենք անելու մեր հանրությանը տրամադրելու բացառապես կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրեր։ Այսինքն՝ հին՝ 821 նմուշի անձնագրերը պետք է հետզհետե դուրս գան շրջանառությունից։ Եվ եթե մենք, պատկերացրեք, 2022 թվականին տրամադրենք դեռևս 10 տարի վավերականության ժամկետով հին նմուշի անձնագիր, ստիպված ենք լինելու մինչև 2032 թվականն առնվազն հանրապետությունում շրջանառել հին նմուշի անձնագրերը»,- ասաց Ֆիդանյանը։ Ըստ նրա՝ կենսաչափական անձնագրերը տրամադրվում են ու տրամադրվելու են 10 տարի վավերականության ժամկետով

  • Կիսվել: