երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պլանը եղել է ՀՀ-ն ներքաշել պատերազմի մեջ, հետո խաղաղապահներ բերել  և օղակը գցել երկու երկրների վզին. Սիմոնյան

Պլանը եղել է ՀՀ-ն ներքաշել պատերազմի մեջ, հետո խաղաղապահներ բերել և օղակը գցել երկու երկրների վզին. Սիմոնյան

Պլանը եղել է Հայաստանը ներքաշել լայնամասշտաբ պատերազմի մեջ Ադրբեջանի հետ, վերջում խաղաղապահի դեմքի արտահայտությամբ, ոչ այնքան բարի մտադրությամբ գալ եւ հերթական խաղաղությունը հաստատել տարածաշրջանում եւ օղակ գցել երկու երկրների վզին, որ նրանք որեւիցե տեղ չփախչեն: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Անդրադառնալով Հայաստանի անվտանգության խնդրին, ԱԺ նախագահն ասաց. «Մեր հրամանով բանակը պաշտպանում է Հայաստանի սահմանները: Մեր ջանքերով տարբեր երկրներից զինատեսակներ ենք բերում, որպեսզի մեր սահմանները պաշտպանենք»:

  • Կիսվել: