չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Պետք չէ արտառոց բան փնտրել վարչապետի հայտարարության մեջ. Աղաջանյան

Պետք չէ արտառոց բան փնտրել վարչապետի հայտարարության մեջ. Աղաջանյան

«Երևի իրեն պետք է հարցնեք»,-պատասխանելով այն հարցին, թե ի՛նչ նկատի ուներ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ ասում էր, թե պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

Դիտարկմանը, թե Դանիել Իոնիսյանը նշում էր Deep state-ի մասին, արդյոք կա՞ նման երևույթ, Աղաջանյանն ասաց․ «Չգիտեմ՝ deep state ինչ է նշանակում»։

Պարզաբանմանը, թե խոսքը ստվերային պայմանավորվածությունների մասին է, նա պատասխանեց․ «Ստվերային պայմանավորվածությունների մասին խոսք գնալ չի կարող, ես, կարծում եմ՝ ընդհանրապես, վարչապետը նկատի ուներ համակարգի այն ձևը, որ նախկինում գոյություն է ունեցել, որոշակի տրամաբանությամբ գործելը, այդ տրամաբանությունից հեշտ չէ նոր տրամաբանության մեջ դնել և գործարկել»։

Նա հավելեց նաեւ, որ վարչապետի հայտարարությունների մեջ արտառոց բաներ փնտրել պետք չէ;

Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միություն» ՀԿ ղեկավար, Հանրային խորհրդի նոր անդամ Դանիել Իոաննիսյանն այսօր լրագրողների հետ զրույցուման անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի կարծիքին այն մասին, որ ողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը։

Իոաննիսյանը պատասխանեց, որ երևույթը deep state (խորքային պետություն) է կոչվում, և ինքը ևս տեսնում է դիմադրություն հեղափոխությանը. «Օրինակ՝ ԱԱԾ-ի վերջին ժամանակաշրջանի գործունեությունը դասական deep state է»։

Ըստ նրա՝ պետական կառավարման համակարգում շատերը կան, որոնք փոփոխություններ չեն ուզում։ Իոաննիսյանի խոսքով՝ ովքեր կոմֆորտի գոտիում են, ցանկանում են, որ ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա։

  • Կիսվել: