երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Նոր դինամիկա» է ի հայտ եկել ռուս-հայկական երկխոսության մեջ. Զախարովան համաձայն է Փաշինյանի գնահատականին

«Նոր դինամիկա» է ի հայտ եկել ռուս-հայկական երկխոսության մեջ. Զախարովան համաձայն է Փաշինյանի գնահատականին

Ռուսաստանի և Հայաստանի դիրքորոշումները՝ գլոբալ և տարածաշրջանային թեմաներին առնչվող հիմնական հարցերում, համընկնում են կամ մոտ են միմյանց: Այս մասին ասել է Ռուսաստանի ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ Հայկական ժամանակին տված բացառիկ հարցազրույցում: Նա անդրադարձել է բազմաթիվ վերլուծաբանների կողմից բարձրաձայնված այն հարցին, թե իբրև ՀՀ նոր իշխանությունների արտաքին քաղաքական ուղղությունը բացառապես դեպի Արևմուտք է:

Այս առնչությամբ Զախարոան նշել է.

«Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները շարունակում են իրականացվել՝ ելնելով Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցությունը պահպանելու և ամրապնդելու կարևորությունից: Հայաստանի ընթացիկ՝ չափազանց հաջող նախագահությունը ԵԱՏՄ-ում ասվածի խոսուն օրինակ է: ՀԱՊԿ-ի շրջանակներում միահամուռ ուժերով աշխատանք ենք տանում հավաքական անվտանգության միջոցների և ուժերի հետևողական զարգացմանն ուղղված: Ձգտում ենք ԱՊՀ-ի՝ որպես հետխորհրդային տարածքում լիիրավ երկխոսություն ապահովվող կազմակերպության հնարավորությունների մաքսիմալ օգտագործմանը:

Ռուսաստանի և Հայաստանի դիրքորոշումները՝ գլոբալ և տարածաշրջանային թեմաներին առնչվող հիմնական հարցերում, համընկնում են կամ մոտ են միմյանց: Հայ և ռուս դիվանագետներն արտաքին քաղաքականությանը վերաբերող մոտեցումներում իրականացնում են համապատասխանեցման սիստեմատիկ աշխատանք, կոորդինացնում են իրենց գործողությունները տարատեսակ ֆորումների ժամանակ: Առանձնահատուկ ուշադրություն հատկացնում ենք Անդրկովկասում անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Ինչ վերաբերում է ընթացիկ տարին ամփոփելուն, ապա, կարծում եմ, կարելի է համաձայնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն գնահատականին, որ վերջին ամիսներին «նոր դինամիկա» է ի հայտ եկել ռուս-հայկական երկխոսության մեջ, և համոզված եմ, որ այդ դինամիկան կամրապնդվի հաջորդ տարվա ընթացքում: Առանձնահատուկ ընդգծում եմ Վլադիմիր Պուտինի հրավերը Նիկոլ Փաշինյանին՝ 2020 թվականին պաշտոնական այցով Ռուսաստան ժամանելու հետ կապված, ինչպես նաև Հայաստանի առաջնորդի համաձայնությունը՝ գալու Մոսկվա և մասնակցելու Հաղթանակի 75-րդ տարեդարձի հանդիսավոր տոնակատարությանը: Առկա է նաև Սերգեյ Լավրովի հրավերը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին՝ պատասխան այցով Ռուսաստան ժամանելու հետ կապված»:

  • Կիսվել: