երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մարտի 17-19-ը կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է ՆԱՏՕ-ի կայքում։

Յենս Ստոլտենբերգն Ադրբեջանից Թբիլիսի կժամանի այսօր՝ մարտի 18-ին: Նախատեսված են նրա հանդիպումները նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ: Յենս Ստոլտենբերգը համատեղ մամուլի ասուլիս կանցկացնի Իրակլի Կոբախիձեի հետ:

Մարտի 19-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թբիլիսիից կմեկնի Երևան:

  • Կիսվել: