երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Միրզոյանը վստահեցրել է՝ ՀՀ-ն ջանքեր է գործադրում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար

Միրզոյանը վստահեցրել է՝ ՀՀ-ն ջանքեր է գործադրում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուին ներկայացրել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս մասին Ղազախստանի ԱԳ նախարարի հետ Երևանում կայացած հանդիպումից հետո հայտնեց ինքը՝ Արարատ Միրզոյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Եվս մեկ անգամ հնարավորություն ունեցա ընդգծելու, որ Հայաստանը նվիրված և հավատարիմ է խաղաղության օրակարգին և գործադրում է բոլոր ջանքերն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և սահմանների հետագա սահմանազատման վրա։

Գաղտնիք չէ, որ այս հարցերում առանցքային է 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագիրը, որով Խորհրդային Միության նախկին հանրապետությունները ճանաչել են նորանկախ հանրապետությունների միջև միջազգային պետական սահմանները։

Ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հիմնական սկզբունքներն են, որոնց հիման վրա պատկերացնում ենք խաղաղությունը և ներդաշնակությունը Հարավային Կովկասում և շատ ավելի լայն տարածաշրջանում»:

  • Կիսվել: