երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Միրզոյանը և Ուգանդայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Միրզոյանը և Ուգանդայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուգանդայի ԱԳ նախարար Օդոնգո Յեյե Աբուբախեերի հետ:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հարցեր՝ անդրադառնալով քաղաքական, տնտեսական, առևտրի, բարձր տեխնոլոգիաների և համագործակցության լայն ներուժ ունեցող այլ ոլորտներում կապերի ընդլայնման հնարավորություններին։

Երկուստեք ընդգծվել է տարբեր ձևաչափերում ակտիվ շփումների, ինչպես նաև փոխադարձ բարձրաստիճան այցերի կարևորությունը։

Քննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր։

Հայաստանի և Ուգանդայի նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր։

  • Կիսվել: