երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մեր ցավակցությունները փոխանցեցի ռուս ժողովրդին, մաղթեցի ուժ, կորով․ Գեղամ Մանուկյան

Մեր ցավակցությունները փոխանցեցի ռուս ժողովրդին, մաղթեցի ուժ, կորով․ Գեղամ Մանուկյան

 Ռուսաստանում հայտարարված համազգային սգո օրվա առիթով ԱԺ «Հայաստան» խմբակցության գործընկերների հետ այցելեցինք Հայաստանում ՌԴ դեսպանատուն, մեր ցավակցությունները փոխանցեցինք Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Կոպիրկինին եւ դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներին։ Այս մասին գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը.

«Սգո մատյանում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անունից մեր ցավակցությունները փոխանցեցի Ռուսաստանի ժողովրդին. «արյունալի, բարբարոսական ահաբեկչության» հետեւանքով անդառնալի կորստի, մարդկային զոհերի առիթով: Մաղթեցի ուժ, կորով այս դժվարին պահին, որի հաղթարակումը հնարավոր է համազգային համախմբմամբ եւ միասնականությամբ»։

  • Կիսվել: