չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Մեր Ավետյաց երկիրը սա է. Նիկոլ Փաշինյան

Մեր Ավետյաց երկիրը սա է. Նիկոլ Փաշինյան

Այսօր մեր խնդիրն  այն է, որ վերահաստատենք, այդ թվում Ադրբեջանն էլ ճանաչի  ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքը: Այս մասին Արտաշատում իր կուսակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Այսօրվա քաղաքական բանավեճը հենց դա է, քանի որ մենք տեսնում ենք շատ ուժեր քաղաքական, որոնք իրենք էլ չեն ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը, ես իհարկե, չեմ ասում նույն կերպ, ինչպես օրինակ Ադրբեջանը, բայց եթե մեկը մտածում է, որ ՀՀ-ն շատ ավելի մեծ է, ինքը մտածում է, որ սա ՀՀ տարածքային ամբողջականությունը չէ (խմբ. ցույց է տալիս ՀՀ քարտեզի մակետը): Եթե մյուսը մտածում է, որ Հայաստանը շատ ավելի քիչ է, նա էլ է մտածում, որ սա ՀՀ տարածքային ամբողջականությունը չէ: Թվում է, թե այս երկու տեսակետները հակասում են միմյանց, բայց երկուսն էլ մի բանի մասին են, որ Սա ՀՀ տարածքային ամբողջականությունը չէ»,-ասաց նա: 

Փաշինյանը նաեւ անդրադարձավ այն քննադատությանը, որ իրենց քաղաքական ուժի տեսակետները փոխվել են. «Քաղաքական առաջնորդությունը իմ ընկալմամբ նաև հանրությանը եւ պետությունը ադապտացնելն է այն միջավայրում, որտեղ իր համար կենսական սպառնալիքներ կան, այնպես ադապտացնել, որտեղ իր համար կենսական սպառնալիքներ են»:

Փաշինյանը նշեց, որ այսպիսի խոսակցությունները նախկինում հնարավոր չէր, քանի որ իրենք էլ հասուն չէին դրա համար:

«Քանի որ այսօր մոտիվացիան մի փոքր կապված է Զատկի հետ, սա ինչ-որ առումով կարելի է համարել ճամփորդություն դեպի Ավետյաց երկիր  եւ մեր Ավետյաց երկիրը սա է: Մենք մարմնով ենք այստեղ, բայց մենք մտքով այստեղ չենք, շատ հաճախ մտքով դուրս ենք այս տարածքից: Մենք իսկապես անապատի միջով ենք անցնում եւ ես ունեմ զգացողություն, որ մենք այդ անապատի մեծ մասն անցել եմ եւ մենք դա միասին ենք անցել»,-ասել է նա:

  • Կիսվել: