երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մարտունիում ու Հրազդանում ներկայացրել ենք ստեղծված ճգնաժամը հաղթահարելու մեր տեսլականը․ Սաղաթելյան

Մարտունիում ու Հրազդանում ներկայացրել ենք ստեղծված ճգնաժամը հաղթահարելու մեր տեսլականը․ Սաղաթելյան

Մարտի 23-ին և 24-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության գործընկերների հետ հանդիպումներ ենք ունեցել Հրազդան և Մարտունի քաղաքներում:

Ներկայացրել ենք Տավուշում հայկական զորքերի ետքաշման երկարաժամկետ ու խորքային բոլոր հետևանքները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը․

«Լսել ենք մեր քաղաքացիների բազմաթիվ մտահոգություններն ու առաջարկները, քննարկել օրվա իշխանության առաջարկած վտանգավոր օրակարգերին հանրային դիմադրության ցուցաբերելու կարևորությունը, ներկայացրել ստեղծված ճգնաժամը հաղթահարելուն ուղված մեր տեսլականը»,- գրել է պատգամավորը։ 

  • Կիսվել: