Մակրոնը ստորագրել է ԵՄ-Հայաստան գործընկերության վերաբերյալ օրենքը
Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել է ԵՄ-Հայաստան Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության Համաձայնագրի վավերացումը թույլատրող թիվ 2019-1447 օրենքը: Հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Այսպիսով Ֆրանսիան ավարտեց Հայաստան-ԵՄ Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության Համաձայնագրի վավերացման գործընթացը: