Եվրամիությունը կամրապնդի իր աջակցությունն Ուկրաինային. Մակրոն
Եվրամիությունն առաջիկա շաբաթների ընթացքում կամրապնդի իր աջակցությունն Ուկրաինային: Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ուկրաինայում վտանգված են մեր ապագան և անվտանգությունը, այդ իսկ պատճառով ես ասել եմ, որ մենք պետք է ավելի շատ օգնություն ցուցաբերենք Կիևին, ինչը մենք կանենք առաջիկա շաբաթների ընթացքում. անհրաժեշտ է ուկրաինացիներին ավելի շատ սարքավորումներ մատակարարել»:
Նշենք, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ ցանկացած բեռ, որը զենք է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար: