երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԿԸՀ անդամը մանրամասն ծանոթացել է ԱՄՆ ընտրական համակարգին

ԿԸՀ անդամը մանրամասն ծանոթացել է ԱՄՆ ընտրական համակարգին

ՀՀ ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը ԱՄՆ պետքարտուղարության միջազգային այցելուների առաջնորդական ծրագրով (IVLP) փետրվարի 18-ից մարտի 9-ը հյուրընկալվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ծրագրին մասնակցել են նաև ներկայացուցիչներ Բոսնիա և Հերցեգովինայից, Գերմանիայի Դաշնությունից, Հունգարիայից, Լիտվայից, Մոլդովայից, Մոնտենեգրոյից, Նիդերլանդներից, Նորվեգիայից, Լեհաստանից, Ռումինիայից, Սլովակիայից և Իսպանիայից։

Մասնակիցները մի շարք հանդիպումներ են ունեցել Վաշինգտոն, Ֆլորիդա, Արիզոնա և Կալիֆոռնիա նահանգների պաշտոնատար անձանց, հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների հետ։ Մասնակիցներին մանրամասն ներկայացվել է ԱՄՆ ընտրական համակարգը։

Միջազգային այցելուների առաջնորդական ծրագրով՝ յուրաքանչյուր տարի մոտ 5000 միջազգային այցելու է ժամանում ԱՄՆ։

Մասնակիցներն ամեն տարի առաջադրվում և ընտրվում են ԱՄՆ դեսպանությունների կողմից։

  • Կիսվել: