երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կառավարության հետ ձեռնամուխ ենք լինելու մեր բոլոր առաջնահերթությունների լուծմանը․ Պապոյան

Կառավարության հետ ձեռնամուխ ենք լինելու մեր բոլոր առաջնահերթությունների լուծմանը․ Պապոյան

Կառավարության այսօրվա` մարտի 7-ի նիստին առաջին անգամ մասնակցում էր Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց նրան՝ նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։

Փաշինյանը շնորհավորեց նաև Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանին՝ պաշտոններում վերընտրվելու կապակցությամբ։

«Ակնկալում եմ, որ երկու հանձնաժողովների նախագահները սերտորեն կաշխատեն ԱԺ-ի հետ»,- ասաց Փաշինյանը։

Գարեգին Բաղրամյանն ու Գեղամ Գևորգյանը շնորհակալություն հայտնեցին ևս մեկ անգամ իրենց վստահելու համար։

Գևորգ Պապոյանն էլ հայտարարեց, թե մեծ պատիվ է, որ պատասխանատու պաշտոնը վստահել են իրեն։ «Կառավարության հետ ձեռնամուխ ենք լինելու մեր բոլոր առաջնահերթությունների լուծմանը»,- ասաց նախարարը։

  • Կիսվել: