երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իմ տեղեկություններով՝ Փաշինյանը նախատեսում է սահմանադրորեն Հայաստանին արգելել մաս կազմել որևէ ռազմաքաղաքական դաշինքի․ Մամիջանյան

Իմ տեղեկություններով՝ Փաշինյանը նախատեսում է սահմանադրորեն Հայաստանին արգելել մաս կազմել որևէ ռազմաքաղաքական դաշինքի․ Մամիջանյան

Հայաստանում օդում կախված տագնապ կա, և մեկ հարց․ այս ամենի վերջն ի՞նչ է լինելու։ Այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցութան ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Նա ընդգծեց՝ կա՛մ Փաշինյանի վերջն է մոտ, կա՛մ Հայաստանի։

Այնուհետև պատգամավորն առաջարկեց միասին մի քանի իրադարձություն վերլուծել՝ նշելով. «Մյունխենյան այցը վերլուծել է քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Ըստ այդմ, հետևություն անենք արդյոք, որ Ադրբեջանի հերթական «ուլտիմատումն» այն է՝ առանց միջնորդների բանակցություններն իրականություն է դարձել։

Հայաստանում շատ է քննարկվում Սահմանադրական փոփոխությունների օրակարգը, որն, իմ համեստ կարծիքով, Փաշինյանը չի հասցնի։ Ըստ իմ տեղեկությունների՝ այդ գործընթացներին շարունակություն տալու դեպքում Փաշինյանը նախատեսում է Սահմանադրության մեջ ամրագրել ապադաշինքային տրամաբանություն, այսինքն ՝ սահմանադրորեն Հայաստանին արգելել մաս կազմել որևէ ռազմաքաղաքական դաշինքի»:

  • Կիսվել: