երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հունվար ամսվա ընթացքում Արարատի մարզում ծնվել է 135 երեխա

Հունվար ամսվա ընթացքում Արարատի մարզում ծնվել է 135 երեխա

Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության տվյալներով՝ 2021 թ-ի հունվար ամսվա ընթացքում Արարատի մարզում ծնվել է 135 երեխա՝ 77 տղա և 58 աղջիկ: Այս մասին հայտնում է Արարատի մարզպետարանը։

«Մասնավորապես, մարզի ծննդօգնության ծառայություններ իրականացնող բուժհաստատություններից «Արտաշատի ԲԿ»-ում ծնվել է 43 երեխա, «Մասիսի ԲԿ»-ում՝ 13, Վեդու ծննդատանը՝ 49 , իսկ «Արարատի հիվանդանոց ԲԿ» -ում լույս աշխարհ է եկել 30 երեխա:
Առողջություն մեր բոլոր փոքրիկներին»,- ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: