երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հիմա 90-ականների սկիզբը չէ, որպեսզի որսորդական հրացաններով փորձեն ինքնապաշտպանություն կազմակերպել․ Սերժ Սարգսյան

Հիմա 90-ականների սկիզբը չէ, որպեսզի որսորդական հրացաններով փորձեն ինքնապաշտպանություն կազմակերպել․ Սերժ Սարգսյան

Հիմա 90-ականների սկիզբը չէ, որպեսզի որսորդական հրացաններով փորձեն ինքնապաշտպանություն կազմակերպել, չի կարելի այդպիսի բան անել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Տավուշի բնակիչների կողմից ինքնապաշտպանություն կազմակերպելու մասին հայտարարություններին։

«Դա կլինի արկածախնդրություն։ Թող բողոքեն սեփական իշխանությունների դեմ եւ չսադրեն ադրբեջանցիներին, որպեսզի նրանք ինչ-որ բան սկսեն»,- ասաց երրորդ նախագահը։

Այն դիտարկմանը, որ սեփական իշխանություններն են բնակիչներին վախեցնում պատերազմով, Սերժ Սարգսյանն ասաց․ «Պետք է պարտադրել, պետք է հավաքվել ու գալ իշխանությանը պարտադրել, որպեսզի նրանք փոխեն իրենց որոշումը»։

  • Կիսվել: