երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ–ՀԱՊԿ հարաբերությունների սառեցումը քաղաքական գնահատական է. Խանդանյան

ՀՀ–ՀԱՊԿ հարաբերությունների սառեցումը քաղաքական գնահատական է. Խանդանյան

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում մասնակցությունը սառեցնելու մասին հայտարարությունը քաղաքական գնահատական է, ոչ թե իրավական ամրագրում։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
 
Նա նշեց, որ Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններում որևէ տեղաշարժ չկա, և արդեն ավելի քան մեկ տարի Հայաստանը չի մասնակցում կազմակերպության աշխատանքներին:
 
«Մենք բազմիցս հնչեցրել ենք մեր դիրքորոշումները ՀԱՊԿ–ի գործունեության կամ անգործության վերաբերյալ։ Դա իրավիճակի կոնկրետ արձանագրում է։ Ժամանակը ցույց կտա` հետագայում կհետևեն գործընթացներ, թե ոչ»,– ասաց Խանդանյանը։
Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):

  • Կիսվել: