շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Գորգիսյանին թույլ չեն տվել տեսակցել Արսեն Բաբայանին

Գորգիսյանին թույլ չեն տվել տեսակցել Արսեն Բաբայանին

ԼՀԿ խմբակցության պատգամավորն իր ՖԲ էջում գրառում է արել այն մասին, որ իրեն թույլ չեն տվել տեսակցել Արսեն Բաբայանին: Գորգիսյանը, մասնավորապես, գրել է.

«Վարդաշեն ՔԿՀ-ի վարչակազմը թույլ չտվեց տեսակցել Արսեն Բաբայանին»:

Նա նաև տեսանյութ է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև:

Հիշեցնենք, որ դատարանը երեկ հրապարակած որոշմամբ բավարարեց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին կալանավորելու Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը:

 

Իշխանությունը յուրացնելուն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար մեղադրվող Արսեն Բաբայանը ձերբակալված է հոկտեմբերի 21-ից:

 

Այս քրեական գործը միացվել է պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա հարուցված գործին: Պատգամավորը պնդում է, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը յուրացրել է պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով:

 

  • Կիսվել: