ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Միջազգային հանրությունից, առաջին հերթին՝ ՌԴ-ից, շատ բան ենք սպասում, բայց բոլորը լուռ են. Բաբայան

Միջազգային հանրությունից, առաջին հերթին՝ ՌԴ-ից, շատ բան ենք սպասում, բայց բոլորը լուռ են. Բաբայան

Սա հերթական լայնածավալ ագրեսիան է Արցախի Հանրապետության դեմ և ոչ միայն Արցախի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների, արժանապատվության, արժեհամակարգի և ողջ քաղաքակիրթ աշխարհի դեմ։ Այս մասին Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ասաց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը։

Անդրադառնալով Ադրբեջանի այն հայտարարությանը, թե տեղի ունեցածը, այսպես կոչված, ՛՛հակաահաբեկչական գործողություն՛՛ է՝ Բաբայանը նշեց. ՛՛Բնական է, որ դա ոչ մի կապ չունի իրականության հետ, ի՞նչ է նշանակում հակաահաբեկչական, երբ հրթիռակոծվում ու ոչնչացնում են քաղաքացիական օբյեկտները, տուժում է քաղաքացիական բնակչությունը, այդ թվում երեխաներ, ծերեր։ Մենք ահաբեկիչներ չունենք այստեղ։

Ստացվում է, որ ռուս խաղաղապահներն այստեղ են, որ ահաբեկիչների՞ պաշտպանեն: Սա արդարացում է, որն աշխարհը կուլ է տալիս։ Աշխարհից սպասում ենք, որ գոնե մեկ անգամ ցույց տան արժանապատվություն, մարդասիրություն, ռեալ, ոչ թե ՛՛փիարվեն՛՛, խոսեն, կոչեր անեն, մի ողջ ժողովուրդ ցեղասպանության է ենթարկվում, և բոլորը լուռ են, նրանք, ովքեր պետք է քայլեր ձեռնարկեն՝ միջազգային հանրությունը, Ռուսաստանը առաջին հերթին... Նրանցից շատ բան ենք սպասում, բայց ոչինչ չենք տեսնում՛՛:

 

 

  • Կիսվել: