չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
«Գերմանիան միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և Ղարաբաղը համարում է Ադրբեջանի մաս». Գերմանիայի ԱԳ նախարարը՝ Բայրամովին

«Գերմանիան միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և Ղարաբաղը համարում է Ադրբեջանի մաս». Գերմանիայի ԱԳ նախարարը՝ Բայրամովին

Գերմանիան և ԵՄ-ն պատրաստ են հետագայում ևս աջակցել Ադրբեջանին և Հայաստանին հարաբերությունների կարգավորման հարցում, հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքը, տեղեկացնում է Ինտերֆաքսը:

՛՛Տարածաշրջանում խաղաղություն է պետք, դա բխում է և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի շահերից։ Գերմանիան և ԵՄ-ն պատրաստ են աջակցել երկու երկրներին հարաբերությունների կարգավորման հարցում՛՛,-ասել է Բերբոքը Բաքվում ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունների ավարտի արդյունքներով ճեպազրույցում:

Նա հավելել է, որ ՛՛Գերմանիան միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և Ղարաբաղը համարում է Ադրբեջանի մաս՛՛:

Նրա խոսքով՝ ՛՛Ադրբեջանը շատ դրական ազդակներ է տալիս՛՛ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շրջանակներում:

Միևնույն ժամանակ Բերբոքն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիան ՛՛բավականին բարդ գործընթաց է՛՛:

Բոբոքը հավելել է, որ Գերմանիան պատրաստ է օգնություն ցուցաբերել Ադրբեջանին ականազերծման հարցում, Բաքվին առաջարկել է համապատասխան նախագիծ:

Գերմանիայի ԱԳ նախարարը նշել է, որ գոհ է Բաքվում ունեցած հանդիպումների արդյունքներից:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: