երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ֆինլանդիան շարունակելու է աջակցել ՀՀ-ի տարածքային ամբողջականությանը. Ֆինլանդիայի ԱԳ նախարար

Ֆինլանդիան շարունակելու է աջակցել ՀՀ-ի տարածքային ամբողջականությանը. Ֆինլանդիայի ԱԳ նախարար

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիա կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենին:

Հանդիպմանը կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր և մասնավորապես անդրադարձել Հայաստան-Ֆինլանդիա երկկողմ օրակարգին: Նախարարն ընդգծել է, որ Ֆինլանդիան շարունակելու է աջակցել Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, ինչպես նաև ՀՀ-ի տարածքային ամբողջականությանը:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին, կայուն խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: