երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԵՄ անդամակցությունն ամենաճիշտ և ամենացանկալի տարբերակն է մեզ համար. Ալեն Սիմոնյան

ԵՄ անդամակցությունն ամենաճիշտ և ամենացանկալի տարբերակն է մեզ համար. Ալեն Սիմոնյան

Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հայաստանի՝ Եվրամիությանը հնարավոր անդամակցությունը համարում է ամենաճիշտ ու ամենացանկալի տարբերակը:

 Սիմոնյանը նման դիրքորոշում է հայտնել Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության վերաբերյալ հարցին:

«Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի ժողովուրդն ու ժողովրդավարությունը վաղուց անցել են այն գիծը և կիսում են եվրոպական ընտանիքի, եվրոպական արժեքների, ժողովրդավարության համակարգը: Ընկալումը թե՛ դրսում, թե մեզ մոտ այդպես է: Իմ համար էլ է ակնհայտ, որ մեզ համար դա ամենաճիշտ և ամենացանկալի տարբերակն է, որով մենք պետք է գնանք»,-ասել է Սիմոնյանը:

ԱԺ նախագահը հավելել է, որ գործընթացն է խնդիրը, շատ բաներ պետք է համապատասխանեցնել եվրոպական ստանդարտներին:

«Պետք է համապատասխանեցենք և այդ ուղղությամբ գնանք: Եվ ես համարում եմ, որ դա այն արժեհամակարգն է, որին մենք պետք է ձգտենք ու գնանք»,-նշել է նա:

  • Կիսվել: