չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Չանտեսեցիք մեր խնդրանքը, կատարեցիք մեր բաղձանքը. փոքրիկի բանաստեղծությունը՝ Փաշինյանին

Չանտեսեցիք մեր խնդրանքը, կատարեցիք մեր բաղձանքը. փոքրիկի բանաստեղծությունը՝ Փաշինյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Արարատի մարզ՝ Սիս գյուղ ՝ ծանոթանալու ճանապարհաշինական աշխատանքներին: Հենց այս գյուղի փոքրիկներին էր ՀՀ կառավարության ղեկավարը խոստացել բարեկարգել ճանապարհները:

Այցի ժամանակ Փաշինյանին փոքրիկ տղա մոտեցավ և հայտնեց, որ նրա համար բանաստեղծություն է պատրաստել.

«Դուք՝ մեծարգո մեր ղեկավար, ընտրվեցիք հենց մեզ համար, չանտեսեցիք մեր խնդրանքը, կատարեցիք մեր բաղձանքը»:

Վարչապետը ժպիտով արձագանքեց, որ ղեկավարներին այդքան պետք չէ գովել և խորհուրդ տվեց «ոտանավոր գրելիս սիրո մասին գրել»:

  • Կիսվել: