կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Համաշխարհային տնտեսությունը բաժանվել է երեք բլոկի քաղաքական տարաձայնությունների պատճառով. ԱՄՀ

Համաշխարհային տնտեսությունը բաժանվել է երեք բլոկի քաղաքական տարաձայնությունների պատճառով. ԱՄՀ

Համաշխարհային տնտեսությունը աշխարհաքաղաքական տարաձայնությունների ազդեցության տակ բաժանվել է երեք բլոկի, ներառյալ այն երկրները, որոնք հենվում են ԱՄՆ-ի, Չինաստանի վրա, ինչպես նաեւ նրանց հետ չկապված պետությունները, հայտնել են Արժույթի միջազգային հիմնադրամում (ԱՄՀ)։

«Աշխարհը բաժանվել է երեք բլոկի՝ ԱՄՆ-ի, Չինաստանի վրա հենվողներ, ինչպես նաեւ դրանց հետ չկապված երկրներ»,- նշվել է հիմնադրամի հրապարակած զեկույցում, որը նվիրված է աշխարհաքաղաքականության ազդեցությանը համաշխարհային առեւտրի վրա։

ԱՄՀ գնահատականներով՝ համաշխարհային տնտեսության առանձին խմբերի բաժանվելու միտումը հանգեցրել է ապրանքների, ծառայությունների եւ ներդրումների, որոնց հանրագումարը 2023թ. գերազանցել է 3 հազարը, առկա առեւտրային սահմանափակումների թվի աճի։

Բացի այդ, ինչպես նշել են ԱՄՀ-ում, 2017-2023թթ. ԱՄՆ-ում Չինաստանի ներմուծման ծավալը  կրճատվել է 8 տոկոսով՝ Պեկինի եւ Վաշինգտոնի միջեւ աճող հակասությունների ֆոնին։

Հիմնադրամի գնահատականներով՝ ուղիղ առեւտուրը Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ «փլուզվել» է ուկրաինական հակամարտության ֆոնին։

  • Կիսվել: