կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հայ առաքելական եկեղեցու բարձրագույն ղեկավարությունը ձախողել է հոգեւոր առաջնորդությունը. Փաշինյան

Հայ առաքելական եկեղեցու բարձրագույն ղեկավարությունը ձախողել է հոգեւոր առաջնորդությունը. Փաշինյան

Ոմանք զարմանում, նույիսկ վրդովվում են, որ Հայաստանը ԵՄ-ի հետ հարաբերություններ է զարգացնում եւ խորացնում. Իսկ ինչո՞ւ պետք է չխորացնի: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեզ որեւէ մեկը հարցնո՞ւմ է, որ այն տեղերում, որտեղ մենք կարող ենք խնդիր տեսնել, այդ ուղղություններով խորացնում է իր հարաբերությունները, որոնք մեր ընկալումներով տեղի է ունենում մեր շահերի հաշվին: Մեզ որեւէ մեկը հարցնո՞ւմ է: Երբ ասում ենք՝ ինչո՞ւ չեք հարցնում, ասում են՝ մենք ինքնիշխան պետություն ենք: Բա մենք էլ ենք ինքնիշխան պետություն: Մենք պատրաստ ենք խորհրդակցել, երկխոսել, բայց թույլտվություն ստանալու ռեժիմ չկա: Այս մոտեցումը ունիվերսալ է:

Եթե դու ինքինիշխան պետություն չես եւ գործում ես A սուբյեկտի թույլտվությամբ, մեկ էլ այդ սուբյեկտի հետ հարաբերությունը թույլտվությամբ փոխում ես G սուբյեկտի հետ հարաբերությամբ, դա ինքնիշխանություն չէ»,-ասաց նա:

Փաշինյանն անդրադարձավ նաեւ իշխանություն-եկեղեցի հակամարտության թեմային. «Մենք եկեղեցու հետ չենք հակամարտում: Եկեղեցին մեզ հետ հակամարտում է, թե ոչ, դա իրենք պետք է պատասխանեն այդ հարցին: Եթե որոշ հոգեւորականներ քաղաքական հայտ են ներկայացնում, դա նշանակում է, որ նրանք խոստովանում են հոգեւոր առաջնորդություն իրականացնելու գործում իրենց ձախողումը կամ անկարողությունը:

Այսօր կան ՀՀ-ում հոգեւորականներ, որոնք իրոք հոգեւոր առաջնորդություն են իրականացնում: Հոգեւոր առաջնորդությունը մարդկանց օգնելը, աջակցելն է Աստծո հետ հարաբերություններում, որ մարդն իր ներաշխարհի հետ ներդաշնակություն գտնի: Այդպիսի հոգեւորականներ կան, որ այդ գործունեությունն են իրականացնում:

Քաղաքական հայտ ներկայացնում են այն հոգեւորականները, որոնք հոգեւոր առաջնորդությունը ձախողել են, մարդկանց Աստծո հետ կապելու առաքելությունը ձախողել են: Ցավոք, այդ վիճակում են շատ բարձրաստիճան հոգեւորականներ: Ոչ բոլորը, բայց շատերը:

Վախենամ, ամենաբարձր մակարդակում հենց հոգեւոր առաջնորդությունն են ձախողել: Կարելի է տասնյակ անգամներով շփվել հոգեւորականների հետ եւ այդ ընթացքում ոչինչ չլսել Աստվածաշնչի մասին, այլ լսել տարբեր բաների մասին՝ ցեմենտի, բետոնի, ապրանքը տանելու, ներմուծելու, մաքսազերծելու, արտահանելու, փողը այնտեղից հանելու, այնտեղ դնելու, մի երթուղային գիծը փոխելու, էս մի ավտոն էն մի ավտոյով փոխարինելու, Մերսեդեսի նոր վիպուսկը հին վիպուսկի հետ համեմատելու մասին: Ես զարմացած չեմ, որ իրենք քաղաքական հայտ են ներկայացնում, որովհետեւ հոգեւոր դաշտում նրանք անելու բան չունեն, դա իրենցը չի: Հնարավոր է՝ իրենք Աստվածաշունչը մինչեւ վերջ չեն կարդացել»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա հայտարարեց, որ Հայ առաքելական եկեղեցու բարձրագույն ղեկավարությունը ձախողել է հոգեւոր առաջնորդությունը. «Ես վերջին մարդն եմ ՀՀ-ում, որ սա ասում եմ: Բիզնես պրոյեկտներ՝ խնդիր չկա, կոֆե-շոկոլադ՝ ոչ մի պրոբլեմ, ավտո-մարշուտկա՝ բացարձակապես հարց չկա, փորձագետի մակարդակով: Աստված, Ասրվածաշունչ, կտակարան, ավետարան, խիստ կասկածում եմ, որ դա իրենց հետ կապ ունի: Դ Հայաստանում արմատացած խոսույթ է: Բա էդ մարդիկ ի՞նչ անեն, պետք է քաղաքական հայտ ներկայացնեն, որովհետեւ հոգեւորականի գործունեությանը չեն տիրապետում, դա իրենց համար ձանձրալի է: Ժամանակներ են եղել, որ իրենք բզամթիվ քվորատների մեջ իրենք էլ են քվոտա ունեցել: Մերսեդես, Բենթլի, Լեքսուս, ներմուծում, արտահանում, այս ամենի մեջ իրենք իրենց քվոտան են ունեցել, հիմա ոչ ոք չունի քվոտա»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: