չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Բուլղարիայի փոխվարչապետը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Բուլղարիայի փոխվարչապետը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Հոկտեմբերի 28-29-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Բուլղարիայի Հանրապետության  փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիևան: Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարների հանդիպումը, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Այցի շրջանակներում Բուլղարիայի ԱԳ նախարարին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախատեսված են հանդիպումներ ՀՀ ԱԺ-ում:

  • Կիսվել: