հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Բորելը տեղեկատվական մանիպուլյացիաների դեմ աջակցություն է խոստացել ՀՀ-ին

Բորելը տեղեկատվական մանիպուլյացիաների դեմ աջակցություն է խոստացել ՀՀ-ին

Հայաստանն ավելի ու ավելի հաճախ է թիրախ դառնում արտասահմանից եկող տեղեկատվական մանիպուլյացիաների և ներքին գործերին միջամտելու փորձերի համար։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի եռակողմ հանդիպումից առաջ։
 
«Մեր խնդիրներից է աջակցել ձեզ այդ տեղեկատվության ընկալման հարցում և օգնել հասարակությանը ճիշտ հասկանալ տեղի ունեցածը։ Դրա համար պետք է բարձրացնել մեդիագրագիտությունը հասարակության շրջանում»,- ասել է Բորելը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: