Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանը քննարկել են փոխգործակցության հարցերի լայն շրջանակ
Ստեփանակերտում դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել Նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:
Ինչպես տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, քննարկվել է տարբեր ոլորտներում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: