երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ես ո՛չ հավակնություն ունեմ, ո՛չ էլ ցանկություն, կարծում եմ ճիշտ չէ․ Բագրատ Սրբազանը՝ իր՝ վարչապետի թեկնածու լինելու մասին

Ես ո՛չ հավակնություն ունեմ, ո՛չ էլ ցանկություն, կարծում եմ ճիշտ չէ․ Բագրատ Սրբազանը՝ իր՝ վարչապետի թեկնածու լինելու մասին

Ես անկեղծորեն շնորհակալ եմ պարոն Օսկանյանին, բայց ես ոչ հավակնությունն ունեմ, ոչ էլ ցանկությունը, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է: Այսպես արձագանքեց Բագրատ Սրբազանը նախկին արտգործնախարար Վարդանի Օսկանյանի այն հայտարարությանը, որ պետք է շարժման վարչապետի թեկնածուն լինի հենց Սրբազանը:

Հարցին, եթե շարժմանը միացածների մեծ մասը այնուամենայնիվ պահանջի իր թեկնածությունը, ինչպես կվարվի, Սրբազանն ասաց. «Ընթացքը կորոշի: Անկեղծ եմ ասում, Աստծո կամոք է ամեն ինչ տեղի ունենում, մեր տիրոջ կամքով էլ թող գնա ամեն ինչ: Մարդկային ջանքերն, այո, կարևոր են, բայց, ի վերջո, աստվածային տնօրինությունն ու նախախնամությունն է մեզ ուղղորդողը: Ես այդ ճանապարհին եմ հավատում, ամբողջ կյանքս այդպես է եղել: Ոչ մի բանի չեմ միջամտել»:

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող ակցիաներին միջազգային լրատվամիջոցների արձագանքին` Բագրատ Սրբազանը նշեց, որ կա մեծ հետաքրքրություն: «Մարդկանց դրսում համոզել են, որ Հայաստանում ժողովուրդը մեռած է: Այդպես են ներկայացրել,  հենց այդ ձևով: Ոչ մի սեղանի վրա Հայաստան պետությունն ասելիք չունի` ոչ օրակարգ, ոչ նպատակ, ոչ ծրագիր` ոչինչ չունի: Իրեն ասում են»,- հայտարարեց Սրբազանը` ավելացնելով, որ «երբ այս մարդիկ մեկնեն` կունենա ասելիք»:
 

Ընթացքը կորոշի: Անկեղծ եմ ասում, Աստծո կամոք է ամեն ինչ տեղի ունենում, մեր տիրոջ կամքով էլ թող գնա ամեն ինչ: Մարդկային ջանքերն, այո, կարևոր են, բայց, ի վերջո, աստվածային տնօրինությունն ու նախախնամությունն է մեզ ուղղորդողը:

  • Կիսվել: