չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Ասեկոսեներով, սպեկուլյացիաներով զբաղվելու ժամանակ չունեմ․ Տոնոյանը՝ իր հրաժարականի մասին

Ասեկոսեներով, սպեկուլյացիաներով զբաղվելու ժամանակ չունեմ․ Տոնոյանը՝ իր հրաժարականի մասին

Ես առաջին շահագրգռվածն եմ, որ այդ դեպքը բացահայտվի, եթե դեռևս չի բացահայտվել, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի դեպքերին։

 «Հիմա դատապարտված անձինք կան, ո՞նց թե գործը չի բացվել: Որքանով դատաքննությունը ավարտվել է՝ համարում եմ ավարտված, մնացած խնդիրների վերաբերյալ չեմ կարող խոսել: Ես առաջին շահագրգռվածն եմ, որ այդ դեպքը բացահայտվի, եթե դեռևս չի բացահայտվել», - ասաց նա:

Խոսելով Ապրիլյան պատերազմի հանձնաժողովի աշխատանքների մասին՝ նախարարան ասաց, որ նախարարությունը համագործակցուն է հանձբաժողովի հետ ու բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրում։ Տոնոյանը նաև նկատեց, որ եթե ինքն էլ հրավիրվի հանձնաժողով, ապա կներկայանա։

Լրագրողները հետաքրքրվեց նաև մամուլում շրջանառվող տեղեկություններից, թե իբր Տոնոյանը հրաժարական է ուզում տալ, նախարարն էլ արձագանքեց, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։

«Ասեկոսեներով, սպեկուլյացիաներով զբաղվելու ժամանակ չունեմ»,- ասաց Տոնոյանը՝ հավելելով, որ իր ու Փաշինյանի հարաբերություններում լարվածություն չկա:

Անդրադառնալով Արցախի հարցի կարգավորմանը՝ նախարարը նշեց, որ Արցախի հարցը լուծված է:

  • Կիսվել: