երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արարատ Միրզոյանը Բույար Օսմանիի հետ մտքեր ենք փոխանակել տարածաշրջանային թեմաների շուրջ

Արարատ Միրզոյանը Բույար Օսմանիի հետ մտքեր ենք փոխանակել տարածաշրջանային թեմաների շուրջ

Լավ հնարավորություն էր Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանիի հետ: Այդ մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
 
«Մտքեր ենք փոխանակել տարածաշրջանային թեմաների շուրջ՝ ներառյալ այն պահպանվող խնդիրները, որոնք դեռևս խոչընդոտում են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Ընդգծել եմ, որ Հայաստանի դիրքորոշումը հստակ է՝ համահունչ միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներին»,- նշել է նա։

  • Կիսվել: