երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ամուսնացիր՝ կանցնի․ Կարեն Սարուխանյանը հեգնել է իր թիմակցին՝ իշխանական կին պատգամավորին

Ամուսնացիր՝ կանցնի․ Կարեն Սարուխանյանը հեգնել է իր թիմակցին՝ իշխանական կին պատգամավորին

Քանի որ Սոֆիա Հովսեփյանը նշեց նախկին մարզպետին ու ներկայացրեց, որ իմ կողմից է եղել հրահանգ, որ չազատեն աշխատանքից 18 հոգու, ապա հարկ եմ համարում որոշ պարզաբանումներ ներկայացնել այդ մասով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային Ժողովի իշխանական պատգամավոր Կարեն Սարուխանյանը։

Պատգամավորը կոպիտ է պատասխանել իր թիմակից մեկ այլ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի քննադատական խոսքին, որում վերջինս նախկին մարզպետ Սարուխանյանին մեղադրում է Մարալիկի ծննդատան փակման համար:

«Քանի որ Սոֆիա Հովսեփյանը նշեց նախկին մարզպետին ու ներկայացրեց, որ իմ կողմից է եղել հրահանգ, որ չազատեն աշխատանքից 18 հոգու, ապա հարկ եմ համարում որոշ պարզաբանումներ ներկայացնել այդ մասով։

Սոֆյան որքան էլ որ համակարգել է առողջապահության և կրթության ոլորտը, ի զարմանս ինձ, պարզվում է, որ տեղյակ չի եղել իր կողմից համակարգվող հաստատության ֆինանսական վիճակից և այստեղ ապատեղեկատվություն է փորձում տարածել, որն էլ շեշտեմ, որ բացարձակ անհիմն է և ստեղծագործ ժանրին է բնորոշ։

Այո, 2018 թվականի հունիսի 1֊ից ես պաշտոնավարել եմ Շիրակի մարզում որպես մարզպետ ու բավականին բարդ փուլում՝ հետհեղափոխական։
Մարալիկի ԱԿ֊ի տնօրենը, ում ես եմ նշանակել ԺՊ (Սոֆյա Հովսեփյանի առաջարկությամբ՝ որպես ոլորտը համակարգող) դեռ իմ կողմից ԺՊ նշանակելուց 1 ամիս հետո, երբ չէր կարող ամբողջական պատկերացում ունենալ ԱԿ-ի աշխատանքների մասին, ինձ դիմել է, որ ցանկանում է աշխատանքից ազատել 18 հոգու, ովքեր տարեց են և դիմել է այն ժամանակ, երբ Մարալիկում առանց այն էլ լարված իրավիճակ էր՝ համայնքի ղեկավարի հրաժարականի պահանջով մարդիկ փողոցներ էին փակում։

Ես առաջնահերթ մտածել եմ տարածքի խաղաղության պահպանման համար և ավելորդ լարվածություններ տույլ չեմ տվել։ Այո, նպատակահարմար չեմ գտել ազատումը և որպես վերադաս խորհուրդ եմ տվել տնօրենի ԺՊ֊ին խուսափել ազատումներից, քանի որ դեռ ԺՊ է (ասեմ, որ արդեն 1 տարուց ավել է ԺՊ է, քանի որ մրցույթներին մասնակցել և կտրվել է)։

Բացի դրանից հիմնվել եմ այդ տարի սույն հաստատությունում մարզպետարանի կողմից կատարած ֆինանսական աուդիտի արդյունքների վրա, որտեղ հստակ նշվում է, որ ֆինանսական ծանր պայմանների է հասցրել ԱԿ-ում ոչ թե այդ աշխատողների լինելու հանգամանքը, այլ ծննդատան աշխատանքը՝ կախված ծնելիության քանակի նվազ լինելուց։

Սոֆյա Հովսեփյանը կարող է ծանոթանալ այդ փաստերին։
Իսկ ինչ մնում է, որ ես ինչ որ մեկի զանգով, կամ ինչ որ մեկի համար չեմ արել դա, ապա Սոֆյան ուղղակի սուտ է խոսում, ես երբեք որևէ մեկի զանգով չեմ առաջնորդվել իմ որոշումների կայացման փուլում, որևէ մեկին հովանավորչություն չեմ արել։


Այսքանը, կներեք, որ երկար էր, էլ այստեղ չեմ շարունակելու։ Այն ամենն ինչ գրված է՝ բոլորն ապացուցման ենթակա է:

Իսկ Սոֆյային երկու խորհուրդ կտամ.

  1. Հարգիր քո կարգավիճակը և այսուհետ խոսիր ոչ թե բամբասանքների լեզվով՝ այլ փաստերով և ապացույցներով։
  2. Ամուսնացիր՝ կանցնի»,- գրել է նա:

Կարեն Սարուխանյանը հետագայում հեռացրել է իր գրառումը։

  • Կիսվել: