ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նոր գաղափարներ ունենք ներդրած ԵԱՏՄ-ում. Վարչապետ

Նոր գաղափարներ ունենք ներդրած ԵԱՏՄ-ում. Վարչապետ

Մենք պատրաստվում ենք ԵԱՏՄ-ում շատ ակտիվ շարունակել աշխատել, որովհետեւ կարծում ենք, որ այս մեկուկես տարվա մեր փորձը ցույց է տալիս, որ ԵԱՏՄ-ում իսկապես շատ չօգտագործված պոտենցիալ կա։ Այս մասին այսօր հրավիրած իր ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Հայաստանը ԵԱՏՄ-ում պատրաստվո՞ւմ է հանդես գալ նոր նախաձեռնությամբ.

« ԵԱՏՄ-ն դիտարկում ենք նաեւ երրորդ երկրների հետ մեր տնտեսական հարաբերությունները լավացնելու համատեքստում, որովհետեւ կարծում եմ՝ ԵԱՏՄ-ի անդամ լինելը նաեւ Հայաստանի ներդրումային գրավչությունը կոնկրետ դեպքերում էականորեն ավելացնում է»։

Վարչապետը նշեց նաև, որ հայ-ռուսական հարաբերությունները շատ լավ են զարգանում: Փաշինյանը հիշեցրեց, որ մարտին կկայան իր և ՌԴ ղեկավարի հանդիպումը:

 

  • Կիսվել: