երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով զգալիորեն առաջ է Եվրամիությունից․ Միշուստին

ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով զգալիորեն առաջ է Եվրամիությունից․ Միշուստին

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների համախառն ներքին արդյունքը զգալիորեն ավելի արագ է աճում, քան Եվրոպայում: Այս մասին ասել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ինտեգրացիոն միավորումները համոզիչ արդյունքներ են ապահովում։ Մասնավորապես՝ նախորդ տարվա արդյունքներով ԵԱՏՄ-ում համախառն ներքին արդյունքի աճը գնահատվում է 3,8 տոկոս, ինչն ավելին է, քան համաշխարհային միջին ցուցանիշը և, իհարկե, զգալիորեն ավելին, քան Եվրամիությունում, որտեղ այն կազմել է մոտ 0,5 տոկոս՛՛:

  • Կիսվել: