կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Դիտավորությամբ հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, ինչի հետևանքով նա հիվանդանոցում մահացել է

Դիտավորությամբ հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, ինչի հետևանքով նա հիվանդանոցում մահացել է

Ապրիլի 28-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնից հաղորդում էր ստացվել, որ «Վանաձոր» բժշկական կենտրոնից իրենց մոտ է տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչ 1941 թ. ծնված Մարսիկ Հ.-ի դիակը: Հաղորդվել էր նաև, որ դիակի վրա առկա է գանգուղեղային վնասվածք, ինչի վերաբերյալ մահացածի 56-ամյա որդին հայտնել էր, որ մայրը ապրիլի 20-ին տանն ընկել է՝ ստանալով նշված վնասվածքը:

Ոստիկանության Տարոնի բաժնում փաստով կազմված փաստաթղթերն ուղարկվել էին Լոռու մարզային քննչական վարչություն: Նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Մայիսի 6-ին ոստիկանության Տարոնի բաժնի և Լոռու մարզի քննչական վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 83-ամյա մոր հետ համատեղ բնակվող 56-ամյա որդին ապրիլի 19-ի գիշերը բութ կոշտ գործիքով դիտավորությամբ հարվածներ է հասցրել մոր մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ կյանքի համար կենսական կարևորագույն օրգան համարվող գլխին, ինչի հետևանքով ապրիլի 28-ին նա հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել էր:
56-ամյա տղամարդը կալանավորվել է:

 

Քրեական վարույթը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: